Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ համապատասխան մեխանիզմների հրատապ գործարկման կարևորությունը:
Արցախի Հանրապետությունը պահանջում է միջազգային հանրությունից ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը անհապաղ կասեցնելու։
Վիրավորվել է շտապօգնության վարորդը և այս պահին չի կարողանում դիակները տեղափոխել Ստեփանակերտ։
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս:
Քաղաքացիական անձնաց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։
Ժամը 03:00-ի դրությամբ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի՝ 3 կին, 2 երեխա և 2 տղամարդ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների մասին տեղեկությունները դեռ թարմացվում են։
Մարդիկ շարունակում են մնալ Կառավարության շենքի դիմաց։
Զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը: Այս մասին հայտնում է Արցախում «Հետքի» թղթակից Ալյոնա Հայրապետյանը: